Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

23 հոկ 2021 13:04

Նպատակը ո՞րն է, այսինքն, մարդուն ոնցոր համարակալում են․ Առաջին դեպքն է, որ պատվաստանյութի հետ զուգահեռ իդենտիֆիկացիոն համար են տալիս

Պատվաստված անձանց տրամադրվող սերտիֆիկատները ԱՐՄԵԴ համակարգում գրանցված լինելու դեպքում կարող է հասանելի լինել համապատասխան բջջային հավելվածով։ Անձը կարող է բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով ներկայացնել պատվաստման վերաբերյալ տեղեկանք՝ պաշտպանված գծիկային կոդի (QR կոդ) միջոցով:


«Նպատակը ո՞րն է, այսինքն, մարդուն ոնցոր համարակալում են։ Չգիտեմ, սա գուցե վերահսկման մեթոդ է, առնվազն ինձ համար սա նորություն է։ Կարմրուկի դեմ պատվաստվելուց մեզ QR կոդ չեն տվել, մեզ իդենտիֆիկացիոն համար չեն տվել։ Եվ ինչու՞ է ամեն պետություն փորձում ինքն իր պատվաստանյութը այսպես ասած՝ իրացնել, իր բնակչի վրա։ Ո՞րն է սրա նպատակը։ Շատ հարցեր կան, որ մենք դրանց պատասխանները չունենք»,- medmedia.am-ի հաղորդմամբ՝ նշել է Արա Զոհրաբյանը։


Նրա խոսքով, պետությունը պետք է իրոք կանխարգելիչ միջոցառումներ իրակացներ, այսինքն կանոններ սահմանվեր, ռեալ կանոններ։ Նախահիվանդանոցային հսկողությունը պետք էր ճիշտ կազմակերպել, վստահության միջավայր ստեղծվեր։


«Եթե այդպես լիներ, այս պայմաններում փոխադարձ վստահություն կլիներ։ Ես ինքս չեմ վստահում պետական պաշտոնատար անձանց, և հիմքեր ունեմ։ Որովհետև վստահությունը վաստակում են , իսկ մենք բազմաթիվ օրինակներ ենք ունեցել, որ իրենց խոսքն ու գործը չի համապատասխանել»,- ասել է Ա. Զոհրաբյանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր