ԱՄՆ-ն ու Իրանը գիշերվա ընթացում hարվածներ են հասցրել միմյանց          Հուլիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հուլիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 հոկ 2021 11:18

Ադրբեջանում պահեստազորայինների ռազմական հավաքներ են

Ադրբեջանում այսօրվանից կանցկացվեն պահեստազորայինների ռազմական ուսումնական հավաքներ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ պահեստազորում գտնվող զինապարտների ներգրավմամբ վարժական հավաքների հիմնական նպատակը նրանց մարտական պատրաստության, գիտելիքների և հմտությունների բարձրացումն է:
«Զորավարժությունների ընթացքում զինապարտները կծանոթանան զենքի և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներին, ինչպես նաև կուսումնասիրեն դրանց շահագործման կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռազմական հավաքները կտևեն մինչև նոյեմբերի 6-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր