«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

25 հոկ 2021 11:32

Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան

«2022 թ. պաշտպանական բյուջեն, 2021 թ. պլանայինի համեմատ, ավել է ավելի քան 11%-ով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ»,- ԱԺ հանձնաժողովների միասնական նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների մեկնարկին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:


Նրա հավաստիացմամբ՝ Հայաստանը հետևողականորեն շարժվելու է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճանապարհով, բայց այն անելու են սահուն, մտածված քայլերով՝ քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով և բարելավելով ՀՀ-ի պաշտպանական դոկտրինը:


«Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմանին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»,- ասաց Փաշինյանը և հավելեց. «ՀՀ-ի տարածքից՝ մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»:


Անդրադառնալով Հայաստանի պաշտպանական ռազմավարությանը՝ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության ծրագրում արդեն ընդգծել են, որ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար:


«Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Ըստ նրա՝ անվտանգության համար կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանունակությունը, այլև երկրի շուրջ արտաքին բարենպաստ միջավայրի ձևավորումը:


«Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը, որը մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածների ապաշրջափակման միջոցով»,- ասաց Փաշինյանը


Նա համոզված է, որ ապաշրջափակումը կարող է որակապես փոխել Հայաստանի տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, այդ նպատակով էլ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի համար 2022 թ. հատկացվել է 278 մլրդ դրամ՝ նախորդ տարվանից 32 %-ով ավելի:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր