Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

25 հոկ 2021 18:05

Մոսկվայում 4 ամսով նոր սահմանափակումներ են մտցվել.60 տարեկանից բարձր և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք չեն կարող դուրս գալ տնից

Այսօրվանից Մոսկայում նոր սահմանափակումներ են մտցվում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի պատճառով։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դրանք կգործեն 4 ամիս` մինչև փետրվարի 25-ը։

Ըստ նոր կանոների՝ 60 տարեկանից բարձր և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք չեն կարող դուրս գալ տնից։ Գործատուները պետք է հեռավար աշխատանքի ուղարկեն աշխատակիցների 30 տոկոսին։

Սահմանափակումները չեն տարածվում պատվաստվածների և նրանց վրա, ովքեր վերջին 6 ամիսներին հիվանդացել են քովիդով։

Միևնույն ժամանակ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը Մոսկվայում նոր լոքդաուն է սահմանվելու։ Կփակվեն խանութները, ռեստորանները, ծառայության ոլորտի այլ ձեռնարկությունները, դպրոցներում արձակուրդ կլինի։ Նման սահմանափակումներ են գործելու նաև Ռուսաստանի այլ շրջաններում։

Ռուսաստանում կորոնավիրուսի նոր բռնկումը սկսվել է սեպտեմբերի վերջից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նոր դեպքերի թիվն այնտեղ աճել է երկու անգամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր