Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին, չի դադարեցնում, որ ՀԷՑ-ը չգնա կործանման          Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը       Մենք որևէ երրորդ երկրի առջև մեր Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չունենք, Վաշինգտոնում նման հարց չի քննարկվել    

26 հոկ 2021 11:27

Հիվանդանոց են տեղափոխվել 11-ամյա աղջնակի դին և նրա 19-ամյա քույրը, որը նույնպես մահացել է

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18։15-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխվել 2 անչափահաս և չափահաս աղջիկներ, որոնցից մեկը՝ մահացած։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։15-ի  սահմաններում Արագածոտնի մարզի գյուղերից մեկից հարազատների կողմից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ՝ Արագածոտնի մարզի դպրոցներից մեկի աշակերտուհի՝ 11-ամյա Ս. Ն-ն, իսկ անգիտակից վիճակում՝ նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Շ. Ն-ն, որը որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։ 

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբշկական։  Թե ինչն է եղել վերջիններիս մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր