Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը.Իսրայելի օդուժն առաջիկա ամիսներին կսկսի նախապատրաստվել Իրանի միջուկային կառույցներին հարվածներ հասցնելուն

ՄԱԳԱՏԷ-ն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է, որ ժամանակավորապես սկսել է մինչև 20 տոկոս հարստացված ուրան ներարկել «մեկ մեքենայի և միջին ջրվեժներ, առանց նյութերի կուտակման»։
Գործակալությունը հավելել է, որ ստուգել է ուրանի ներարկումը Իրանում IR-6 ցենտրիֆուգի մեջ, որի արտադրանքը չի հավաքվել:
***
Իսրայելի օդուժը հաջորդ տարվանից կսկսի նախապատրաստվել Իրանի միջուկային ծրագրին հարվածներ հասցնելուն՝ ֆինանսավորում հատկացնելով և թարմացնելով առաքելության վերապատրաստման ժամանակացույը: Այս մասին գրում է Times of Israel-ը:
Ինչպես պարբերականը նշում է, 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ ստեղծված անորոշ իրավիճակի ֆոնին՝ Իսրայելի պաշտպանական ուժերը վերջին ամիսներին ակտիվացրել են ջանքերը՝ նշանակալի ռազմական հարված նախապատրաստելու Թեհրանի միջուկային կառույցների ուղղությամբ:
«2015-ին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրմամբ՝ Իսրայելը մի կողմ դրեց Իրանի միջուկային կառույցներին ուղղված ռազմական հարվածների մշակումը՝ պաշտպանական ուժերը կենտրոնացնելով այլ տարածաշրջանների վրա: Սակայն 2018 թվականին ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալուն զոըգահեռ, որին հաջորդեց նաև Իրանի կողմից պարտավորվածությունների կատարման մեղմացումը, խնդիրը կրկին կարևորություն ստացավ Իսրայելում»,- հայտնում է աղբյուրը: