Վաղը Մոսկվայում կհանդիպեն ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները          Խամենեին «Հեզբոլլահ»-ի ղեկավարին նշանակել է Լիբանանում իր ներկայացուցիչ       Բաքվում տեղի կունենա Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հերթական շինծու նիստը    

26 հոկ 2021 22:01

Չի լինելու 3+3, չի լինելու Զանգեզուրի միջանցք, չի լինելու նոր Օսմանյան կայսրություն, լինելու է հզոր Հայաստան

Իր արհեստական հաղթանակով արբեցած Ալիևը և Օսմանյան կայսրությունը վերականգնելու մարմանջով տառապող Էրդողանն այսօր մասնակցել են զավթված Վարանդայում կառուցված օդանավակայանի բացմանը, այնուհետև հիմք են դրել Արաքսի ափով կառուցվող մի ավտոճանապարհի, որը, իրենց կարծիքով, դառնալու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։ 

Աշխարհում տեղի ունեցող դարակազմիկ փոփոխությունների հետևանքով անխուսափելի կործանման դատապարտված այս երկու բռնակալական ռեժիմների առաջնորդներն իրականում փորձում են իրենց վախերը քողարկել թվացյալ հաղթանակների պատկերներով։ 

Վերջացել է աշխարհի կերպափոխման ժամանակի այն հատվածը, որից օգտվելով նրանք կարողացան Պուտինի հետ միասին մեզանից խլել Արցախը, 3+3 ձևաչափ մոգոնել և իրենց կամքը թելադրել։ 

Գալիս է միանգամայն այլ ժամանակ։ 

Չի լինելու 3+3, չի լինելու Զանգեզուրի միջանցք, չի լինելու նաև նոր Օսմանյան կայսրություն։  
Ոչ հեռու ապագայում չեն լինելու նաև էրդողանյան, ալիևյան և պուտինյան ռեժիմները։
Լինելու է հզոր Հայաստան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր