Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

27 հոկ 2021 12:00

Ընդդիմության հետ իշխանությունը կոնսենսուսի չի հասել.Ինչո՞ւ չընդունվեց ՀՀ–Ադրբեջան սահմանային իրավիճակին և սահմանազատմանը վերաբերող նախագիծը

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները համաձայնության չեկան «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում, և ՀՀ–Ադրբեջան սահմանային իրավիճակին և սահմանազատմանը վերաբերող նախագիծը չընդունվեց։
ԱԺ հայտարարության տեքստը կազմել է ընդդիմությունը, և դրա առնչությամբ ընդդիմությունն ու իշխանությունը կոնսենսուսի չեկան, այսպիսով իշխող խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Քվեարկությունից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց հայտարարության տեքստը, որտեղ նշվում էր, որ ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020-ի սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիան, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների, նաև դադարեցումից հետո պատանդառված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները։
Հայտարարության մեջ ասվում է, որ oրենսդիրը նաև դատապարտում է պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը, Ադրբեջանի ռազմաքաղաքական և հանրային շրջանակների կողմից չդադարող հայատյաց հռետորաբանությունը։
Աբրահամյանը շեշտեց, որ ադրբեջանական հանցագործությունները շարունակվում են՝ ուղեկցվելով ՀՀ-ի և Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով, ինչպես նաև սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա՝ համաձայնության միջոցով։
«Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է»,– ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությամբ ՀՀ կառավարությունից պահանջվում է զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի կամքը, ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական տարբեր ձևաչափերով ապահովել ԱԺ-ին հավաստի տեղեկության տրամադրումը, ԶՈւ-ի բարեփոխումների և անվտանգային համակարգին վերաբերող հարցերում լինել հնարավորինս հրապարակային:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդգծեց, որ քաղաքական մեծամասնությունն այս հայտարարության նախագիծը ստացել է երեկ օրվա երկրորդ կեսին, երբ ընդդիմադիր 2 խմբակցությունը հայտարարության նախագիծն ամբողջությամբ կազմել էին:
«Քաղաքական մեծամասնությունը որևէ կերպ ներգրավված չի եղել հայտարարության կազմման գործընթացում։ Այնուամենայնիվ, փորձել ենք աշխատել գործընկերների հետ՝ ստանալու նախագծի կոնսենսուսային տարբերակ, որը չի հաջողվել»,-նշեց նա:
Կոնջորյանն ընդգծեց, որ նախագծում տեղ գտած այն դրույթներն ու թեզերը, որոնք վերաբերվում են Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին, հակամարդկային գործողություններին, այդ դրույթների հետ որևէ խնդիր չեն տեսնում:
Ըստ իշխանական խմբակցության՝ հայտարարության մեջ տեղ են գտել նաև ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ՝ ընդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ, որոնք չեն կարող տեղ գտնել նման հայտարարության մեջ:
Այսպիսով ընդդիմության հետ իշխանությունը կոնսենսուսի չի հասել, հետևաբար ՔՊ–ն չմասնակցեց քվեարկությանը:
ԱԺ հայտարարության նախագծին կողմ քվեարկեցին պատգամավորներից 26–ը, ևս մեկն էլ ձեռնպահ քվեարկեց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր