Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

27 հոկ 2021 12:17

Սարգսյանի և Դեմիրճյանի ողջ լինելու պարագայում Հայաստանն այսօր բոլորովին այլ պետություն կլինե.Ժողովուրդը չպետք է վախենա. միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի

Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կենդանի լինեին, մենք այսօր ուրիշ պետություն կունենայինք, Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Եթե Վազգենը լիներ, նման բան չէր լինի։ 22 տարի առաջ կատարված ոճրագործություն... հենց Արցախի հարցն էր...գլխատվեց ամբողջ գործադիր մարմինը մեր պետության վերելքի ժամանակաշրջանում», - ասաց Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարող էր ասել Վազգեն Սարգսյանը Արցախի շուրջ տեղի ոււնեցած իրադարձություններից հետո։

Նա ասաց, թե Սարգսյանի և Դեմիրճյանի ողջ լինելու պարագայում Հայաստանն այսօր բոլորովին այլ պետություն կլիներ.

«Ավելի հզոր բանակ կունենայինք և նման բան չէր լինի։ Վազգեն Սարգսյանի գնդակահարությամբ մեր պետությունը հիմքից քանդվեց»։

Միքայելյանի խոսքով՝ հոկտեմբորի 27-ին տեղի ունեացած ոճրագործության բացահայտման պահանջ ունեն։

«Վաղ թե ուշ կբացահայտվի, բոլոր իշխանություններն էլ պետք է այդ ուղղությամբ մտածեն։ Եթե չբացահայտվի, շարունակական բաներ տեղի կունենան հետագայում», - ասաց ԵԿՄ նախագահը։
Սահմանային իրավիճակը խառն է, պարզ է՝ ոչ բարվոք է, ասաց Սասուն Միքայելյանը։

«Այսօր «Երկրապահը» համալրում է իր շարքերը երիտասարդներով, զբաղվում ենք ամեն ինչով, որպեսզի առաջին հրահանգի դեպքում դուրս գանք սահման։ Ժողովուրդը չպետք է վախենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի», - ասաց Միքայելյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի Հանրապետության պետական սահմաններն են վտանգված և յուրաքանչյուրը պարտավոր է այդ ուղղությամբ իր գործն անելու։ 

«Ժողովրդին կոչ եմ անում համախմբվել, թողնել տարբեր տեսակի ինտրիգները, կանգնել բանակի կողքին, բանակը հզորացնել։ Հիմա ես չեմ կարող ասել, թե պատերազմ կսկսի, ոչ էլ՝ չի սկսի։ Ցավում եմ, որ մենք պատմությունից չկարողացանք դասեր քաղել, միշտ նույն սխալը կրկնում ենք», - ասաց Սասուն Միքայելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր