Գյումրիում 2-ամյա երեխան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել          Նոյեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Առեղծվածային ու ողբերգական դեպք, Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին    

27 հոկ 2021 15:35

Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի, այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ

«Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի: Այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադառնալուն պես տված ասուլիսում՝ անդրադառնալով իսրայելա-ադրբեջանական համագործակցության մասին հարցին:


Ինչպես փոխանցում է Minval.az-ը, թուրք նախագահի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի դիրքորոշումը վճռական է, և նա որևէ զիջումների չի գնալու:


«Ոչ մի զիջում չի արվում: Մենք կարող ենք ցանկացած տեսակի ապրանքաշրջանառություն իրականացնել Իսրայելի հետ: Մենք Իսրայելի հետ ունենք այնպիսի կաեր, ինչպես և տարբեր այլ երկրների հետ, և դրանք ապագայում ևս շարունակվելու են»,- Ալիևի դիրքորոշումը մեջբերել է թուրք գործընկերը:


Անդրադառնալով Իրանին՝ Էրդողանը նշել է, որ այս հարցերում երկրները չպետք է և չեն կարող ազդել միմյանց որոշումների վրա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր