ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 հոկ 2021 20:10

Զելենսկիի հայտարարությունները Ղրիմը «վերադարձնելու» մտադրության մասին տարածքային պահանջներ են ՌԴ-ի դեմ և կարող են բացասական հետևանքներ ունենալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները Ղրիմը «վերադարձնելու» մտադրության մասին տարածքային պահանջներ են Ռուսաստանի դեմ և կարող են բացասական հետևանքներ ունենալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Զելենսկին արդարացի էր համարել Ամստերդամի դատարանի որոշումը, որը կարգադրել էր սկյութների ոսկին վերադարձնել Ուկրաինային։ Նա նաև նշել է, որ ոսկու վերադարձից հետո Կիևն իբր մտադիր է «վերադարձնել Ղրիմը»։

«Իհարկե, Ղրիմի վերադարձի մասին հայտարարությունը ներկայումս ոչ այլ ինչ է, քան տարածքային պահանջների հայտարարություն Ռուսաստանի Դաշնությանը: Նման հայտարարությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ»,- ասել է Պեսկովը։

Երեքշաբթի Ամստերդամի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որ սկյութների ոսկու հավաքածուն պետք է փոխանցվի Ուկրաինա։ Նախագահող դատավոր Պաուլինա Հոֆմեյեր-Ռյուտենի խոսքով՝ այդ օբյեկտները «Ուկրաինայի մշակութային ժառանգության մաս են կազմում» և «պետք է փոխանցվեն ուկրաինական կողմին»։ Ռուսական կողմը հայտարարել է վճռաբեկ բողոք ներկայացնելու մտադրության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր