Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք          Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց       Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը    

28 հոկ 2021 15:20

ՌԴ-ում հայ-ադրբեջանական սահմանի քարտեզներ կան. Սարգսյանը` Պուտինին ուղարկված նամակի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատերազմից հետո նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ-ում պահվող քարտեզների հարցով, որոնց վրա նշված են խորհրդային շրջանի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները: ՌԲԿ-ին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը «Վալդայ» ակումբի XVIII նիստի ժամանակ։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնցում արտահայտված է, թե խորհրդային տարիներին որտեղով են անցել սահմանները միութենական հանրապետությունների միջև:

«Ես չգիտեի, թե որտեղ են դրանք պահվում։ Եթե գլխավոր շտաբում, ապա գլխավոր շտաբում», - ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ մարտական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո սահմանների հետ կապված խնդիրներ են սկսվել, հատկապես այն բնակավայրերում, որոնց մոտեցել են ադրբեջանցի զինվորականները ու Սոթքի հանքավայրում, որի մի մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ:

«Հենց այդ ժամանակ էլ գրեցի Վլադիմիր Վլադիմիրովիչին, քանի որ ադրբեջանական կողմը օգտագործում էր «Գուգլի» քարտեզները կամ ինչ-որ ուրիշ բաներ։ Ես մաթեմատիկա գիտեմ, ծրագրավորում էլ գիտեմ և կարող եմ նկարել Դիլիջանի քարտեզը՝ մինչև ձեզ ուզած տեղը։ Սրանք վիրտուալ քարտեզներ են, բայց կան իրական քարտեզներ։ Մենք ընդհանուր պատմություն ունենք և՛ Ռուսական կայսրության, և՛ Խորհրդային Միության հետ»,-ասել է նա։

ՀՀ նախագահն ավելացրել է, որ Ռուսաստանում կան նաև այլ փաստաթղթեր 1984 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների որոշման մասին: Սարգսյանը կարծում է, որ սահմանների հարցն անհնար է լուծել առանց Ռուսաստանի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր