Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

03 նոյ 2021 15:36

ՌԴ-ն անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում իր տարածքում. պատասխան՝Ուկրաինայի ՊՆ-ի՝ սահմանին զորքերի առկայությանը վերաբերող խոսքերին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարությունը Ռուսաստանի կողմից սահմանին ռազմական ներկայության պահպանման մասին՝ նշելով, որ ՌԴ-ն անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում իր տարածքում։




«Ռուսաստանը պահպանում է ռազմական ներկայությունը իր տարածքում, որտեղ դա անհրաժեշտ է համարում»,- ասել է նա լրագրողներին։


Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով երկրի գլխավոր հետախուզական վարչության տվյալները, հայտարարել էր, որ մոտ 90 հազար ռուս զինծառայողներ գտնվում են հանրապետության սահմանների մոտ և Դոնբասում։


Երկուշաբթի օրը ամերիկյան Politico հրատարակությունը հրապարակել էր արբանյակային լուսանկարներ, որոնք, իբր, ցույց են տալիս ռուս զինվորականների տեղակայումը «Ուկրաինայի սահմանին»՝ Սմոլենսկի մարզում, որը սահմանակից չէ Ուկրաինային:


Պեսկովը հայտարարել է, որ իր տարածքում ռազմական տեխնիկայի և ռազմական անձնակազմի տեղաշարժը Ռուսաստանի բացառիկ գործն է. այն ոչ մեկին չի սպառնում , բայց ագրեսիվ գործողությունների ֆոնին ՆԱՏՕ-ն ձեռնարկեց և  ձեռնարկում է միջոցներ՝ իր անվտանգության համար։ Նա Ուկրաինայի հետ «սահմանին» ռուս զինվորականների մասին Politico-ի հրապարակումն անվանել է անորակ լցոնում, որի վրա չարժե ժամանակ կորցնել ու մեկնաբանել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր