Սամվել Բաբայանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացնում, թիրախում բանակն է.«Փաստ»
![](https://gdb.rferl.org/6EF881E7-38B0-4110-8AE7-DCA72E8FCD31_cx0_cy2_cw0_w1023_r1_s.jpg)
Բաբայանը, օգտագործելով Փաշինյանի մեդիառեսուրսները, միանգամից արշավ է սկսել բանակի դեմ, որպեսզի ապահովագրի իր ձախողումները, փրկի Փաշինյանի դեմքը և պարտությունը գցի հայրենիքի պաշտպանության համար պատերազմ մեկնածների վրա։
Սա հանգեցրել է նրան, որ, «Փաստի» տեղեկություններով, Արցախում ավելի շատ են սկսել հիշել այն «քաջագործությունների» մասին, որոնց հեղինակը հենց Բաբայանն է եղել։ Զինվորականները կարծում են, որ, այսպես կոչված, «Լելե թեփեի» կամ, ինչպես Բաբայանն է սիրում ասել, «Քենդ Հորադիզի» օպերացիայի հեղինակը իրավունք չունի խոսել պատերազմի մասին, քանի որ նրա ու Փաշինյանի պատճառով հայկական զինուժի էլիտար գնդերը հարավում աննախադեպ կորուստներ են կրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում