Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 նոյ 2021 12:06

Երևանի մետրոյի ռելսերն անվտանգ չեն. «Հարավկովկասյան երկաթուղին» էժան ռելսեր է առաջարկել

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գնացքի ռելսերը գտնվում են ծայրահեղ մաշված վիճակում, ինչը ողղակիորեն սպառնում է քաղաքացիների անվտանգ տեղափոխմանը և մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքի կազմակերպմանը։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում առանց քննարկման ու զեկուցման ընդունվեց մի որոշում, որով գործադիրը հավանություն տվեց «Հարավկովկասյան երկաթուղուց» 4300 մ ռելսեր գնելու առաջարկին, որի ընդհանուր արժեքը կկազմի 141 միլիոն դրամ` ներառյալ տեղափոխման գինն ու ԱԱՀ–ն։ Այդ գումարը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից։

Ուսումնասիրելով շուկան` պարզվել է, որ երևանյան մետրոյի ռելսերի 1 մետրի արժեքը սկսվում է 37 000 դրամից։ Մինչդեռ «Հարավկովկասյան երկաթուղին» առաջարկել է 1 մետրի դիմաց 32 800 դրամ։

Բացի այդ, ընկերությունն առաջարկել է մատակարարումն իրականացնել անհամեմատ սեղմ ժամկետներում՝ մինչև 45 օրվա ընթացքում։ «Վերլուծելով շուկայում առկա գները և մատակարարման ժամկետները՝ գտնում ենք ռելսերի նշված խմբաքանակի ձեռքբերումը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից նպատակահարմար»,– ասված է որոշման մեջ։

Նշենք, որ 2021թ. օգոստոսին կատարած ուսումնասիրության համաձայն` Երևանի մետրոյի շահագործվող գծերում առկա են 4400 մ ժամկետանց, 2000 մ` արատային, 775 մ` անհապաղ փոխարինման ենթակա ռելսեր, սակայն պահուստում ոչ մի մետր ռելս չկա:
Ընդ որում` ամեն տարի շահագործման ընթաքում ի հայտ են գալիս ևս 250-400 գմ նոր արատային ռելսեր, որոնք շահագործման կանոնների համաձայն` ենթակա են փոխարինման։

Երևանի մետրոպոլիտենի համար վերջին անգամ ռելսեր ձեռք են բերվել 2014թ. մարտին՝ 4400 մ: Դրանք տեղակայվել են շահագործվող գծերում 2014-2018թթ.. ընթացքում:

Իսկ 2018 թվականից մինչ օրս ընկերությունը նոր ռելսեր չի գնել, չնայած միայն 2020-2021թթ.. ընթացքում հայտարարվել են թվով 7 մրցույթներ, որոնք արդյունք չեն տվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր