Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

04 նոյ 2021 12:38

Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է սկսել Միջերկրականում. մասնակցում է նաև Ադրբեջանը

Նոյեմբերի 2-6-ը Թուրքիան զորավարժություններ է անցկացնում Միջերկրական ծովում, որոնց մասնակցում են շուրջ 35 նավ և 5000 մարդ, ռազմածովային պարեկային ինքնաթիռներ, ռազմածովային ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ծովային-հետևակային ստորաբաժանումներ, ստորջրյա հարձակման և ռազմածովային ուժերի ստորջրյա պաշտպանության օպերատիվ խմբեր, գրոհային ուղղաթիռներ և ընդհանուր նշանակության ուղղաթիռներ ցամաքային ուժերից:

Գործողությանը կմասնակցեն F-16 ինքնաթիռներ, տրանսպորտային ինքնաթիռներ, ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության որոնողափրկարարական խմբեր, առափնյա պահպանության նավեր և ափի որոնողափրկարարական ուղղաթիռներ։ 

Կներգրավվի նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերի մեկ նավ։ 

Ուշագրավ է հրավիրված դիտորդների կազմը՝ Բահրեյն, Իրաք, Հորդանան, Լիբիա, Նիգերիա, Պակիստան, Օման և Ուկրաինա, թեև, ըստ թուրքական կողմի, զորավարժությունների նպատակը թուրքական ռազմածովային ուժերի պատրաստության ստուգումն է:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հունաստանը, Կիպրոսը և Եգիպտոսը համաձայնագիր էին ստորագրել Միջերկրական ծովում` թուրքական ծովային սահմանների մոտակայքում, համագործակցության վերաբերյալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր