Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

04 նոյ 2021 12:55

Նոր սահմանափակումներ են հնարավոր դեկտեմբերի 1-ից

Առողջապահության նախարարությունը առաջարկելու է փոփոխություններ մտցնել աշխատակիցների կողմից գործատուին ներկայացվող ՊՇՌ թեստի ժամկետների պարբերականության մեջ։ Առաջարկվում է 14-օրյա ժամկետը փոխել 7-օրյա ժամկետի։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք հնարավոր են նոր՝ հնարավոր սահամնափակումներ, նշեց, որ իրենց կողմից հրամանի նախագծի փոփոխությունը շրջանառվելու է այսօր։

«Առաջարելու ենք, որ դեկտեմբերի մեկից աշխատատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի»։

Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։

Նախարարը անդրադարձավ նաև վերջերս շտապօգնության վարորդներիկողմից իրականացված բողոքին ու նշեց, որ մի քանի վարորդ է բողոքը բարձրացրել, շտապօգնության ծառայությունը անխափան է գործում։ Ուշադրությամբ լսում են աշխատակիցների բողոքները, քննարկումների արդյունքում պետք է հասկանան, թե ինչ լուծուներ պետք է գտնեն՝ թեթևացնելու ծանրաբեռվածությունը, վերանայելու աշխատավարձային ֆոնդը, սակայն այս տարվա բյուջետային միջոցների շրջանակում պետք է կարողանան դա անել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր