Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

04 նոյ 2021 18:03

Թուրքիան հերքել է այն պնդումները, թե իր գնած ռուսական հրթիռները տեղափոխել է ՆԱՏՕ-ի բազա

Թուրքիան հերքել է այն պնդումները, թե իր գնած ռուսական հրթիռները տեղափոխել է ՆԱՏՕ-ի բազա, որը ծառայում է որպես ԱՄՆ-ի միջուկային զենքի պահեստ, գրում է Bloomberg-ը՝ հիշեցնելով, որ օրերս Ջո Բայդենի վարչակազմը կրկին հնչեցրել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգից ազատվելու՝ Անկարային ուղղված պահանջը:

«Սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե С-400-ները տեղափոխվել են «Ինջիրլիք», չեն համապատասխանում իրականությանը», - ասվում է չորեքշաբթի ուշ երեկոյան Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ՝ նկատի ունենալով Թուրքիայի կողմից վերահսկվող բազան։

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ն պայմանագիր ունի Թուրքիայի հետ, որը թույլ է տալիս նրան օգտագործել բազան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր