Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

06 նոյ 2021 13:17

Թուրքիայի առաջարկած «3+3»-ը չաշխատող ձևաչափ է, 6 երկրների շահերը մեկը մյուսին հակասում են

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Թուրքիայի նախագահի առաջարկած «3+3» ձևաչափի՝ տարածաշրջանում «վեց երկրների հարթակ» ստեղծելու նախաձեռնությունը չի աշխատի: Երևանում նոյեմբերի 6-ին կայացած «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ, քաղաքագետը քիչ հավանական համարեց միմյանցից շատ տարբեր շահեր ունեցող երկրների ներգրավմամբ ֆորմատի գործունեությունը:


«3+3 ձևաչափը, որում միաժամանակ կարող են ներգրավված լինեն Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը, պարզապես չի կարող աշխատել: Նույնիսկ եթե ֆորմալ առումով այդ ձևաչափը գոյություն ունենա, ու պատկերացնենք, որ ստորագրվել են համաձայնագրեր, փաստաթղթեր, եղել են հայտարարություններ, միևնույն է՝ այդ ձևաչափը չի աշխատի: Պատճառն այն է, որ այս 6 երկրների շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև բոլորովին հակադարձ բևեռներում են: Այն ինչ ուզում է Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, մյուս երկրները, մեկը մյուսին հակասում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Այդ դեպքում ինչո՞ւ է առաջ քաշվում այդ նախաձեռնությունը: Հարցին ի պատասխան, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ նման քայլով Թուրքիան փորձում է Հարավային կովկասում հաստատել իր ազդեցությունը որպես որոշում կայացնող, ու դա անել ինստիտուցիոնալ ձևով: Այսինքն՝ այն ինչ ստացավ ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից առաջ, բերել ինստիտուցիոնալ ձևաչափ»,-ասաց քաղաքագետն՝ ընդգծելով, որ այդ հարցի հետ կապված քննարկումները կշարունակվեն, կլինեն հայտարարություններ, միևնույն է, այն չաշխատող ձևաչափ է:


«Վեց երկրների հարթակի» կամ այլ կերպ ասած՝ «3+3» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ձևաչափ ստեղծելու գաղափարը 2020 թ. վերջին առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Սեպտեմբերի վերջին Էրդողանն այդ հարցը քննարկել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նշված նախաձեռնությունը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում քննարկել են նաև Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր