ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

08 նոյ 2021 12:05

Տեսանյութ․Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրողը դատարանի առջև պետք է կանգնի․նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի համապատասխանում միջազգային որևիցե նորմի

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրողին քրեական օրենսգրքով պետք է կանչել պատասխանատվության, դատարան առաջ պետք է կանգնի այդ անձը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման  հիմնադիր համակարգող Արթուր Արմինը Նժդեհի արձանի մոտից դեպի «Եռաբլուր» կազմակերպված բողոքի երթից առաջ։
«Այսօրվա քաղաքական ակցիան շատ կարևոր և առանցքային նշանակություն ունի․ խնդիրը հետևյալն է՝ մեկ տարի առաջ ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ընդհանրապես չի համապատասխանում միջազգային որևիցե նորմի։ ՀՀ գործող օրենսդրությամբ «Նիկոլ Փաշինյան» կոչվող անձը իրավասու չէ միջպետական համաձայնագիր ստորագրել Արցախի տարածքների հետ կապված։ Իբրև միջազգային փաստաթուղթ ևս այդ հայտարարությունը չի համապատասխանում օրինական պահանջներին»,-ասա Արթուր Արմինը։
Այս հարցը պետք է բարձրացնել, վստահ է նա, և «Համահայկական ազգային համաձայնությունը», որը ներառում է մի քանի տասնյակի հասնող քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, նոյեմբերի 10-ից հետո անմիջապես է հայտարարույթուն արել, որ դա անօրինական թուղթ է։
«Անցել է մեկ տարի՝ ժողովրդին անհրաժեշտ է ճիշտ ուղղությունները ցույց տալ և թիրախային ձևով հարվածը հասցնել․ այսօրվա ակցիայում այդ թուղթը, որպես «Սև թուղթ» Արցախի հետ կապված, կպատռվի և կնետվի աղբարկղը»,-ասաց Արթուր Արմինը։
Նշենք, որ «Քաղաքացիական խորհուրդը» բողոքի երթ է կազմակերպել Գարեգին Նժդեհի արձանից մինչև «Եռաբլուր» պանթեոն։ Ակցիայի ժամանակ պատռելու են անցյալ տարի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը որպես «սև թուղթ», որից հետո դա հանձնելու են կառավարությանը, ապա գնալու են Գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, որովհետև համարում են, որ Փաշինյանը կապիտուլյացիոն հայտարարույթունը ստորագրել է ապօրինի՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու։ Երթն ավարտվելու է «Եռաբլուր» պանթեոնում՝ զոհվածների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելով և մոմովառությամբ Հանրապետության հրապարակում։
Մանրամասն՝ տեսանյութում․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր