Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

08 նոյ 2021 13:03

Ճանապարհը, որը անցնում է և՛ Երևանով, և՛ Բաքվով, այլևս վտանգավոր է.Իրանը այլընտրանքային տարանցիկ միջանցք է մշակել` շրջանցելով Հայաստանը

Իրանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածությունից հետո Իրանը տարանցիկ միջանցքի այլընտրանքներ է սկսել մշակել։


Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Իրանն ունի հաղթական խաղաքարտեր, որոնց մասին դեռ քիչ է խոսվում։ Հյուսիս-հարավ միջանցքից բացի, որը պետք է անցնի Երևանով և Բաքվով, կա ևս երկու տարանցիկ միջանցք, որոնցով Իրանը կարող է անհրաժեշտության դեպքում խոչընդոտել թուրք-ադրբեջանական դաշինքին՝ օգուտներ քաղել:


Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ միջանցքն արդեն գործում է և առանցքային դեր կխաղա երկու խոշորագույն տնտեսությունների՝ Թուրքիայի և Պակիստանի ապագայում: Սակայն Թուրքիան և Պակիստանը ներկայումս, հավանաբար, շատ մտահոգված են, որ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական լարվածությանը իրենց մասնակցությունը կարող է ազդել նաև այս տարանցիկ միջանցքի գործունեության վրա։


Իրանը իրանա-ադրբեջանական վերջին լարվածությունից հետո մտահոգված է Հյուսիս-հարավ ճանապարհի ապագայով, քանզի ճանապարհը, որը անցնում է և՛ Երևանով, և՛ Բաքվով, այլևս վտանգավոր է: Բաքուն կարող է ցանկացած պահի փակել իր տարածքով գնացող տարանցիկ ճանապարհը, իսկ Հայաստանով անցնող ճանապարհը ՀՀ իշխանությունների ապաշնորհության պատճառով հայտնվել է թշնամու վերահսկողության տակ (Գորիս-Կապան), այլընտրանքային՝ Տաթևով ճանապարհն էլ նախատեսված չէ բեռնատարների համար:


Հետևաբար, դեպի Եվրոպա հասնելու համար Իրանը կարող է հեշտությամբ օգտվել Կարմիր ծովից Սուեզի ջրանցքով դեպի Միջերկրական ծով ուղուց: Քանի որ Կարմիր ծովի երեք պետությունների` Եգիպտոսի և Եմենի հետ Իրանն ունի բարիդրացիական հարաբերություններ, իսկ Սաուդյան Արաբիայի հետ աստիճանաբար կարգավորվում են կապերը, ապա այս տարբերակը ևս ձեռնտու է Իրանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր