Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի աշխատակցի սպանությունը որակվել է որպես ահաբեկչություն. Արցախի դատախազություն
Արցախի դատախազությունից ն հայտնում են, որ քննչական խմբի կողմից կատարվում է նախաքննություն:
Ադրբեջանական կողմի կատարած հանցավոր արարքների քննության արդյունքում Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռք բերված ապացույցները վերահաստատում են մշտապես կրկնվող մեր այն դիրքորոշումը, որ ինչպես նմանատիպ յուրաքանչյուր անհատական դեպք, այնպես էլ դրանց ամբողջությունը հետապնդում է մեկ միասնական նպատակ` ցանկացած գնով ահաբեկելու արցախահայությանը, հեղինակազրկելու ռուսական խաղաղապահ ուժերին` այդ կերպ Արցախում բնակվող անձանց մոտ ձևավորելով անպաշտպանության զգացում և Արցախը լքելու մտադրություն:
Հայատյաց ու ցեղասպան նման վարքագիծը շարունակվելու է, քանի դեռ միջազգային հանրությունը իր լռությամբ ու անգործությամբ քաջալերում և խրախուսում է Ադրբեջանին:
