Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար          Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է       Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի    

09 նոյ 2021 14:21

ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղաշարժով

ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղաշարժով և կոչ է անում Մոսկվային՝ հստակեցնել իր մտադրությունները։ Այս մասին հայտարարել է ամերիկյան Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Մենք շարունակում ենք հետևել ռուս զինվորականների անհանգստացնող տեղաշարժերին Ռուսաստանի արևմտյան շրջաններում և Ուկրաինայի շուրջ:
Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին՝ հստակեցնել իր մտադրությունները, թե իրականում ինչ են անում այնտեղ»,- ասել է Քիրբին՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Պենտագոնի գնահատականները համապատասխանում են Կիևի այն պնդումներին, որ 90 հազար ռուս զինվորականներ գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Ռուսաստանը սկսել է զորքեր տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։ Politico-ն հրապարակել էր Սմոլենսկի մարզում տեխնիկայի կուտակման մասին վկայող արբանյակային լուսանկարներ, իսկ Washington Post-ը գրել էր, որ Ռուսաստանը սեպտեմբերի կեսերից է սկսել զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին։ Մոսկվան այդ հաղորդագրություններն անվանել է իրականությանը չհամապատասխանող։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր