Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

09 նոյ 2021 16:02

Սա սահմանափակում չէ, գովազդի տոտալ արգելք է, հերթական հարվածը՝ մամուլին․Ռադիոկայանները «Գովազդի մասին» օրենքի կիրառումից հետո փակվելու են

Օրենքի նախագծում նշված է «սահմանափակումներ» տերմինը։ Իրականում սա սահմանափակում չէ, գովազդի տոտալ արգելք է, որովհետև սահմանափակումներ մինչև այժմ էլ կիրառվել են՝ գովազդը տեղափոխելով որոշակի ժամերի և այլն, «Գովազդի մասին» օրենքի շուրջ խորհրդարանում ընթացող քննարկմանը կարծիք հայտնեց Tert.am կայքի գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյանը։ 


Շահումով խաղերի գովազդի հեռարձակումը սահմանափակելով, ըստ նրա, հարված կհասցվի ԶԼՄ-ներին, որոնց հիմնական գովազդատուն բուքմեյքերական ընկերություններն են, իսկ եկամտի աղբյուրը՝ գովազդի հեռարձակումը։


«Այս օրենքի նախագծից տպավորություն չի ստեղծվում, որ որևէ մեկը Հայաստանում մտածել է մամուլի մասին։ Գլխավոր տուժողները հիմա նստած են դահլիճում․ և՛ բուքմեյքերական ընկերությունները, և՛ գովազդ արտադրողները, և՛ գովազդ տեղադրողները՝ ի դեմս մամուլի։ Որևէ մեկը չի մտածել։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ նպատակները հեռուն գնացող են, նպատակն է ուղղակի հերթական հարվածը հասցնել այն մամուլին, որը չի զբաղվում քարոզչությամբ, իրականում կատարում է մամուլի աշխատանք», - շեշտեց Գրիգորյանը։


Նա հավելեց, որ մամուլը միշտ է պատրաստակամ եղել պետության հետ համագործակցել, և ԶԼՄ-ներին եկամուտից զրկելու փոխարեն, պետությունը կարող է այլ քայլի դիմել, օրինակ, սոցիալական արշավներ նախաձեռնել։


«Գումար հատկացրեք, սոցիալական արշավ սկսեք և՛ կայքերում, և՛ հեռուստաընկերություններում։ Գումարի տեղն էլ կարող ենք հուշել, շատ լավ գիտեք․ օրինակ՝ Գլխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձը կարելի է բարձրացնել 3 տարի հետո։ Չեն նեղվի», - ասաց Արկադի Գրիգորյանը։
***
Ռադիոլորտն այս օրենքի կիրառումից հետո գնալու է փակման, «Գովազդի մասին» օրենքի քննարկմանը կարծիք հայտնեց FM105,5 ռադիոկայանի տնօրեն Գուրգեն Իսրայելյանը։


Նա շեշտեց՝ շահումով խաղերի գովազդի հեռարձակման վերաբերյալ Ֆինանսների նախարարության ներկայացուցչի գործածած «սահմանափակում» տերմինը չի արտացոլում իրականությունը, նպատակ կա գովազդն ընդհանրապես արգելել, ինչի դեպքում ռադիոկայանները կզրկվեն եկամուտից ու պարզապես կփակվեն։




«Ինչպես գիտեք, բոլոր նորմատիվ ձեռնարկությունների շահույթները կազմում են 15-20 տոկոս։ Այս պարագայում ստացվում է, որ ռադիոկայանները զրկվելու են իրենց շահույթից։ Տոտալ արգելումից հետո ռադիոկայաններ լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու», - հարց բարձրացրեց նա։


Գուրգեն Իսրայելյանն իրենց ռադիոկայանի օրինակով նշեց, որ արդեն պլանավորել են եռամյա գործունեությունը՝ հաշվարկելով շահույթները։


«Պլանավորման մեջ հստակ պայմանագրերով նշել էինք, թե ինչքան շահույթ պետք է ունենանք։ Եթե տոտալ արգելումը լինի, մեզ մոտ լինելու է ցայնտոնային իրավիճակ, պետք է փակվենք։ Որպես անկախ լրատվամիջոց՝ չենք իմանալու, թե ինչպես գործունեությունը շարունակենք», - ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր