Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

10 նոյ 2021 12:36

Իսրայելն ուժեղացնում է նախապատրաստությունն Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակմանը

Իսրայելն ուժեղացնում է նախապատրաստությունն Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Ավիվ Կոհավին։ Իսկ պաշտպանության նախարար Բենի Գանցն ասել է, որ Իսրայելը կիրականացնի այնպիսի գործողություններ, որոնք «նախկինում երբեք չեն եղել», եթե տարածաշրջանային պատերազմ սկսվի, գրում է Times of Israel-ը։

Ավիվ Կոհավին Կնեսետի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովին ասել է, որ բանակն «արագացնում է օպերատիվ պլանավորումը եւ պատրաստվածությունն Իրանի եւ ռազմական միջուկային սպառնալիքի դեմ պայքարելու համար»: Բարեբախտաբար, անցյալ շաբաթ հաստատված բյուջեն թույլ է տալիս պայքարել բազմաթիվ սպառնալիքների դեմ»։

Նրա մեկնաբանությունները հնչեցվել են այն կապակցությամբ, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը, ինչպես ակնկալվում է, կվերսկսեն Իրանի միջուկային ծրագրին հարված հասցնելու մարզումները:

Կոհավին նաեւ ասել է Կնեսետի անդամներին, որ Իսրայելն «անվտանգության բազմաթիվ մարտահրավերների» է բախվում մի շարք ճակատներում: «Անցած տարի մենք շարունակել ենք գործել մեր թշնամիների դեմ առաքելություններով եւ գաղտնի գործողություններով Մերձավոր Արեւելքում: Իսրայելի պաշտպանության ուժերը կշարունակեն արձագանքել սպառնալիքներին եւ վճռականորեն կարձագանքեն ինքնիշխանության ցանկացած խախտման Գազայի հատվածում կամ Իսրայելի հյուսիսում»,- ասել է նա։

Հունվարին Կոհավին հայտարարեց, որ հանձնարարել է զինվորականներին սկսել նոր հարձակման ծրագրեր մշակել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, իսկ անցյալ ամիս, ինչպես հաղորդվում է, կառավարությունը միլիարդավոր շեքելներ է խոստացել այդ ծրագրերի իրականացման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր