Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

10 նոյ 2021 13:06

Արևմուտքում հարմարավետ պայմաններում նստած Սփյուռքը շարունակում է թշնամություն սերմանել ՀՀ-ի և իր հարևանների միջև

Առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական լիարժեք հարաբերությունների վերականգնման, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը։


Խոսելով հայկական սփյուռքի դերի մասին՝ նա նշել է, թե ժամանակի ընթացքում Հայաստանի ժողովուրդը կհասկանա Երեւանի քաղաքական կուրսի ողջ վնասակարությունն ու կործանարարությունը։ «Արևմուտքում հարմարավետ պայմաններում նստած Սփյուռքը շարունակում է թշնամություն սերմանել Հայաստանի և իր հարևանների միջև»,- ասել է Չեթինը` քննադատելով սեփական պետության կողմից իրականացված ցեղասպանության հետևանքով արտերկրում հաստատվածների սերունդներին:


Չեթինն ակնարկել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը «Հայաստանի համար ճանապարհ կբացի դեպի աշխարհ», քանի որ այժմ «արտաքին աշխարհի հետ Հայաստանի բոլոր առևտրատնտեսական հարաբերություններն անցնում են բացառապես Ռուսաստանի տարածքով, որն ինքնին անկախ պետության համար այնքան էլ դրական գործոն չէ…»: 


Նա նաև հավելել է․ «Ներկայումս կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Դրա հաստատումն է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների դրական արձագանքը հարևան պետությունների հետ հարաբերությունները կարգավորելու՝ Հայաստանի ցանկությանը, որը հնչել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում»։


Հիշեցնենք, որ Չեթինը Թուրքիայի ԱԳՆ-ն ղեկավարել էր Արցախյան առաջին պատերազմի տարիներին` 1991-1994 թթ.:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր