Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ի համար          30-40 հազար դրամանոց դրոշը Աժ-ն գնել է 263 հազարով. «Դվինի» 87 մլն-ի ճոխությունները պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»       Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ «Հրապարակ»    

10 նոյ 2021 15:50

Ադրբեջանն աշխատանքներ է տանում՝ հայկական Շուշին UNESCO-ի ստեղծարար քաղաքների ցանցում ընդգրկելու համար

Ադրբեջանն աշխատանքներ է տանում՝ Արցախի գրավյալ Շուշի քաղաքը UNESCO-ի ստեղծարար քաղաքների ցանցում ընդգրկելու համար։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի Մշակույթի նախարարությանը։ Ներկայում ստեղծարար քաղաքների ցանցում ընդգրկված է աշխարհի 90 երկրի 295 քաղաք։ Գործընթացից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ սեպտեմբերին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը Ուզբեկստանի Խիվա քաղաքում «Թյուրքական մշակույթ» միջազգային կազմակերպության (TurkSoy) նախարարների խորհրդի 38-րդ նիստում հայկական Շուշիի թեկնածությունն առաջադրել էր որպես 2023թ․ Թյուրքական աշխարհի մայրաքաղաք։ Ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել՝ հայկական Շուշին «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք» հռչակելով։
Հավելենք, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է ոչնչացնել Շուշիի հայկական պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը՝ ձգտելով ամեն կերպ քաղաքից վերացնել հայկական հետքերը։ Բացի այդ, Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է Արցախ UNESCO-ի առաքելության մուտքը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր