Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի          Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև       Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները    

11 նոյ 2021 13:16

ՈՒղիղ.Թեժ է իրավիճակը,ոստիկանները Կառավարության շենքի դիմացից բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Կառավարության մոտ ընթացող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ ոստիկանները արհեստական պատճառաբանությամբ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Կառավարության շենք։

«Այս Կառավարությունն ավելի շատ վախենում է իր քաղաքացիներից։ Վախենում է, քանի որ գիտակցում է, որ իր քաղաքացիների համար այս Կառավարությունը կապիտուլյանտ, հողատու, դավաճան է։ Իրենք վախենում իրենց քաղաքացիներից, քան թշնամուց։ Թշնամու առաջ վաղուց արդեն ծնկել են, դրա համար ծնկածի հոգեբանությամբ պատրաստ են թշնամու առաջ ամեն ինչ զիջել»,-հայտարարեց Մանուկյանը՝ նշելով, թե ցանկանում էին Կառավարությունում հայտարարել, որ այս իշխանությունները վաղուց դադարել են ժողովրդի անվտանգության, ինքնիշխանության երաշխավորը լինել։

Մանուկյանը հայտարարեց, որ թեև կառավարություն մուտք չեն գործել, միևնույն է, կառավարության անդամները պատասխան են տալու։

«Այսօր՝ ժամը 14։00-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրել է հրատապ կարգով նիստ՝ երեկ կեսգիշերից ՀՀ սուվերեն տարածքում թշնամական մաքսային և ոստիկականական կետեր տեղադրելու և այս իշխանության կողմից այդ ամենը թույլ տալու հարցերը քննարկելու համար։ Հատուկ հաշվետվության են կանչվել նաև Կառավարության ներկայացուցիչներ»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորները պատրաստվում են այցելել բերման ենթրկվածներին՝ աջակցելու համար, որպեսզի կեղծ մեղադրանքներ չառաջադրվեն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր