Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

11 նոյ 2021 16:20

Բաքվում փոթորիկն ավերածություններ է արել․ կա 11 վիրավոր

Բաքվում ուժգին քամու հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Sputnik ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից։

Ադրբեջանի մայրաքաղաքում փոթորիկը ծառեր է տապալել, թեքել լուսացույցներ, իսկ Միլլի մեջլիսի շենքից պոկվել է երեսպատումը։ Բաքվում ուժեղ քամու հետևանքով տապալված ծառերի թիվը գերազանցել է 70-ը, ընդհանուր առմամբ վնասվել է 93 ծառ։ 11 մեքենա վնասվել է տապալված ծառերից։

Հինգշաբթի առավոտյան շարունակվել են նախօրեին սկսված փոթորկի հետևանքների վերացման հրատապ միջոցառումները։

Բաքվի պետավտոտեսչության վարչության տվյալներով՝ նոյեմբերի 10-ին, օրվա տարբեր ժամերին, ուժեղ քամու պատճառով ճանապարհին չորս բեռնատար է շրջվել, մեքենաները զգալի վնասներ են կրել։

Ըստ օդերևութաբանների՝ նոյեմբերի 10-ի երեկոյից մինչև նոյեմբերի 11-ի օրվա երկրորդ կեսը քամու ուժգնությունը հասել է 18-23 մ/վրկ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր