Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

21 հուն 2024 11:05

ՀՀ տարբեր շրջաներում ծառեր են պոկվել ու տապալվել ճանապարհների երթևեկելի հատվածներում. լուսանկարներ

ՀՀ տարբեր շրջաներում ծառեր են պոկվել ու տապալվել ճանապարհների երթևեկելի հատվածներումՀունիսի 20-ին, ժամը 18:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լիճ տանող ավտոճանապարհին ծառի ճյուղը պոկվել և ընկել է երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով ճանապարհը:

Փրկարարները մասնատել են երկու ծառ և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:

Նույն օրը ժամը 18:06-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղի սկզբնամասում ծառեր են պոկվել և ընկել ավտոճանապարհին՝ երկկողմանի փակելով այն:

Փրկարարները մասնատել և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են երկու ընկուզենի. երթևեկությունը վերականգնվել է:

Բացի այդ, ժամը 17:08-ին և 18:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Գյուլագարակ-Ստեփանավան և Լոռի Բերդ-Լեջան ավտոճանապարհներին ուժեղ քամուց ծառեր են ընկել երթևեկելի հատված՝ փակելով ճանապարհները:

Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել երթևեկելի հատվածից. ավտոճանապարհներին երթևեկությունը վերականգնվել է։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր