Քանաքեռցի Տույի սպանության մեջ կասկածվողը Երևանի քաղաքապետարանում բարձր պաշտոն է ունեցել
![](https://armday.am/storage/posts/November2021/z7hWmTaxFrljWKF0B10z.png)
Բացի սրանից, Վլադիմիր Սիմոնյանն աշխատել է Երևանի քաղաքապետարանի Կենդանաբանական այգու փոխտնօրենի, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնում։ Դեռ ամիսներ առաջ նա ազատվեց տնօրենի ԺՊ-ի պաշտոնից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին։
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` համապատասխանաբար` շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով երկու և ավելի անձի սպանությունը և ապօրինի զենք կրելը:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է, որ այսօր գիշեր, ժամը 02.45-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Դեպքի վայր մեկած ոստիկանության ծառայողները տեղում հայտնաբերել են 42-ամյա Արթուր Ղազարյանի ու ևս մեկ անձի`Ա.Խ-ի դիերը` հրազենային վնասվածքներով։
Ժամը 03.55-ին էլ ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։ Նրանցից երկուսը, փաստորեն, որոնք թվում`Արտուշ Սիմոնյանը, մահացել են:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։