Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

12 նոյ 2021 13:00

Մաս-մաս են հանձնում ՀՀտարածքները. Սահմանագծումից հետո Բերդ-Իջեւան ավտոճանապարհը, Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ

Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների բնակիչները շուտով կհայտնվեն ադրբեջանական թակարդում. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Գորտին դնում են գազօջախի վրա դրված ջրով լի կաթսայի մեջ եւ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրացնում, երբ կաթսան եռում է, գորտը չի զգում այդ տաքությունը։ Նմանապես Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար, մաս-մաս է հանձնում Հայաստանի տարածքները, որ բնակչության համար շատ ակնհայտ եւ ցավոտ չլինի»։
Լրագրողը հայտնել է, որ օգոստոսի սկզբից Ոսկեպարում եւ Ազատամուտում են գտնվում ռուսական զորքի ստորաբաժանումներ, նրանք մինչ այժմ ոչինչ չեն արել։

«Դրանք հո զբոսաշրջիկներ չեն, դրանք գործի կանցնեն, երբ բացահայտ սկսվի Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան սիրված սահմանազատումը եւ սահմանագծումը, որի հետեւանքով նախկինում ադրբեջանաբնակ Բարխուդալուն, Սոֆուլուն, Խերմիլին, Յուխարի եւ Աշաղի Ասքիպարաները, Բաղանիս-Այրումը կհանձնվեն Ադրբեջանին, որի հետեւանքով Բերդ-Իջեւան ավտոճանապարհը եւ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ»։

Սարգսյանը հավելել է, որ հենց այդ նպատակով է հոկտեմբերի 20-ին Գագիկ Ջահանգիրյանի քավորությամբ դատավոր նշանակված Սարգիս Պողոսյանի նոյեմբերի 10-ին որոշումով կալանավորել Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, որպեսզի նա չկազմակերպի դիմադրություն նոր հողատվության դեմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր