Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 նոյ 2021 14:34

Ի՞նչ գործ ունեն ամերիկյան նավերը Սև ծովում, կրակի հետ են խաղում. ՌԴ ԱԳՆ-ն` Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողությունների մասին

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունների հետ կապված իրավիճակը «կրակի հետ խաղ» է որակել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Նա ասել է, որ Ռուսաստանը մտահոգված է Սև ծովի իրադրությամբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի չդադարող սադրանքների պատճառով:

«Ի՞նչ գործ ունեն ամերիկյան նավերը Սև ծովում՝ իրենց տեղակայման կետերից հազարավոր մղոններ հեռավորության վրա։ Բացատրությունները, թե այս ամենը հանուն ազատ նավարկության է արվում, չեն գործում։ Այս ամենը կրակի հետ խաղ է, սա մեր դիմացկունության փորձարկում է», — նշել է Ռյաբկովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանությունը հուսալի է, Մոսկվան տեսնում է այդ մտահղացումներն ու պատրաստ է հակահարված տալ։Ռյաբկովը նաև ընդգծել է, որ իրենց գործընկերները չեն ուզում գիտակցել ակնհայտը բաները, իսկ իրադարձությունների տրամաբանությունը հանգեցնում է այն բանին, որ աճում են բախման ռիսկերը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես ասել էր, որ Ռուսաստանի առաջնորդը մտահոգված է Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողություններով: Իրավիճակը գտնվում է Կրեմլի մշտական հսկողության տակ։Հնչած հայտարարությունների ֆոնին ՌԴ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների ռազմական ակտիվության բարձրացման մասին հերթական հաղորդագրությամբ:Նշվում է, որ առաջին հերթին աճել է ռազմածովային ուժերի, օդային և ծովային հետախուզության միջոցների, ինչպես նաև ռազմավարական ավիացիայի գործողությունների ինտենսիվությունը:

Գերատեսչության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում ՌԴ զենիթահրթիռային զորքերը Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի չորս հետախուզական ինքնաթիռ են ուղեկցել, U-2S, RC-135 հետախույզների ու P-8A Poseidon երկու բազային պարեկային ինքնաթիռների թռիչքներ են իրականացվել Սև ծովի հյուսիսարևմտյան և կենտրոնական հատվածներում:Հաղորդվում էր նաև, որ ժամը 12-15-ը Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հետախույզ RC-135 ինքնաթիռը փորձել է մոտենալ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին՝ Ղրիմի թերակղզու հարավարևմտյան կողմից:

Դրա գործողությունները վերահսկելու նպատակով օդ է բարձրացվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-30 կործանիչը։ Այն մոտեցել է բրիտանական ինքնաթիռին՝ ՌԴ սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա, որից հետո Մեծ Բրիտանիայի հետախույզը փոխել է ուղղությունը Ռուսաստանի սահմանից հակառակ ուղղությամբ», — նշված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:ՌԴ ՊՆ-ն ավելացրել է, որ ռուս զինվորականները վերահսկում են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի գործողությունները Սև ծովում։ ԱՄՆ-ն արտապլանային գործողությունների է դիմում Ռուսաստանի սահմանների մոտ զինված ուժերի խմբավորում ստեղծելու համար։ Սև ծովում ԱՄՆ-ի նպատակներից մեկը Ուկրաինայի ռազմական յուրացումն է, ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը Դոնբասի հակամարտությունը ուժով լուծելու դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր