Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 4-ի համար          Որոնք են կենդանակերպի այն 5 նշանները, ովքեր խախտում են կանոնները, արկածներ փնտրում       Մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա    

13 նոյ 2021 11:21

Բելառուսում զորավարժությունների ժամանակ 2դեսանտային է զոհվել, ուժեղ քամու հետևանքով պարաշյուտները խճճվել են իրար և փակվել

Բելառուսում վերջերս անցկացված զորավարժությունների ժամանակ երկու ռուս դեսանտային է զոհվել, որոնք պայմանագրային զինծառայողներ էին: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը։


Երկուսն էլ վիրավորվել էին Գրոդնոյի մոտ պարաշյուտով վայրէջք կատարելիս, բժիշկները չեն կարողացել փրկել նրանց կյանքը։ ՊՆ-ից հավելել են, որ պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։


«Դեպքի վայրից ստացված հաղորդագրության համաձայն՝ հանկարծակի ուժեղ քամու հետևանքով երկու պայմանագրային զինծառայողի պարաշյուտները խճճվել են իրար և փակվել: Նրանք ունեին պարաշյուտային թռիչքների մասնագետի բարձր որակավորում։ Երկու պարաշյուտների գմբեթներն էլ փակվել են»,- ասել են ռազմական գերատեսչությունից։


Նրանցից մեկն իր պահեստային պարաշյուտի միջոցով փորձել է կասեցնել երկուսի անվերահսկելի անկումը։ Բայց բարձրությունն արդեն անբավարար է եղել, պահեստային պարաշյուտը չի հասցրել բացվել ու կոշտ վայրէջք է տեղի ունեցել։


Տուժածներին արագ տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ նրանք մահացել են ստացած վնասվածքներից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր