Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության          Տեսանյութ.Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով       Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, որը օգնություն է եղբայրական երկրին    

13 նոյ 2021 12:58

Տեսանյութ.Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ միջադեպի հետևանքով 3 ադրբեջանցիներ են վիրավորվել

Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Շուշիի մոտ օրեր առաջ ադրբեջանցու կրակոցից սպանված 22-ամյա երիտասարդի եղբոր` նետած նռնակի հետևանքով վնասվածքներ են ստացել երեք ադրբեջանցի զինվորներ։ Թիվը հրապարակում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Սերժանտ Հաֆիզ Նասիբովը և մյուսները (ընդհանուր առմամբ երեք հոգի) տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել»,-գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի դատախազությանը։

Նշենք, որ դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ  աշխատակիցների վրա: Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր