Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

13 նոյ 2021 14:53

Հայն ուղղակի համբերատար է, սպասող, բայց...Երբ պետության մակարդակով ադրբեջանական սադրանքներին պատասխան չի տրվում, գործի են անցնում անհատները

Ադրբեջանցիների կողմից Շուշիի մատույցներում սպանված երիտասարդի եղբոր կողմից նման արարք, բնական է, պետք է լիներ, որովհետև գործող իշխանությունները մեկ տարի շարունակ հայի կերպարն ամբողջ աշխարհում փոխած են ներկայացրել՝ որպես վախկոտի, փախչողի, Aysor.am-ի թղթակց հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։


«Բայց այդպես չէ։ Արցախցին վախկոտ չէ, խուճապի մատնվող չէ։ Արցախցին ի վիճակի է ինքնակազմակերպվելու և ներքին ու արտաքին թշնամու հարցերը լուծելու՝ նույնիսկ իր կյանքի գնով։ Չէ՞ որ մենք այսօր գիտակցաբար ապրում ենք Արցախում։
Իրականում, հայն ուղղակի համբերատար է, սպասող, որովհետև հանրության մոտ սերմանում են, որ յուրաքանչյուրի քայլը կարող է վտանգել մնացածի անվտանգությունը։ Ընդդիմությանը ևս երկար ժամանակ նման կերպ լռեցնում էին։ Բայց բոլորն էլ հասկացել են, որ դա ամենևին այդպես չէ։


Հիմա, միանշանակ է, որ եթե պետության մակարդակով ադրբեջանական սադրանքներին պատասխան չի տրվում, ապա գործի են անցնում անհատները», - ասաց Մետաքսե Հակոբյանը։


Արցախցի պատգամավորը միաժամանակ հավելեց՝ այսօր շատերը քննարկում են զուտ Շուշիի մոտ նռնակ պայթեցնելու միջադեպը, սակայն իրենց հարց չեն տալիս՝ ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ, ի՞նչ է լինելու հետո։


«Այս դեպքը եղավ, և կարծում եմ՝ նման դեպքեր էլի կլինեն, որովհետև երկար ժամանակ է՝ ինչ հայը հասկանում է, որ իր անվտանգության երաշխավորն այլևս իշխանությունները չեն։ Մարդիկ սա քիչ-քիչ են հասկանում, որովհետև մոտ 30 տարի չեն մտածել այս ուղղությամբ։


Համենայնդեպս, Արցախում գնալով ավելի ու ավելի բարձրաձայն են խոսում, որ Հայաստանի և Արցախի իշխանություններն այլևս անվտանգության երաշխավոր չեն, և մնում է, որ յուրաքանչյուրը կարողանա սեփական ինքնապաշտպանությունն ապահովվել։


Իսկ սա կարող է քաոս առաջացնել, որովհետև ամեն մարդ դա իր պատկերացրածով է անելու, և այս իշխանությունները, փոխանակ ինչ-որ գործողության դիմեն, ընդամենը պաշտպանվում են», - նշեց արցախցի պատգամավորը՝ ավելացնելով, որ Արցախում որոշ ուժեր ամեն գնով փորձում են իմիտացիա ստեղծել, որ արցախցու միակ պաշտպանը Ռուսաստանն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր