Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

13 նոյ 2021 16:44

Ինչու էր Տույը գնացել Սիմոնյանների տուն. նոր մանրամասներ

Օրեր առաջ Երեւանի տներից մեկում հերթական սպանությունն էր տեղի ունեցել. միմյանց վրա կրակելով սպանվել էին քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը` Արթուր Ղազարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը։

Սպանությունը տեղի էր ունեցել Սիմոնյանների տանը։

«Հրապարակ»-ին դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Այսպես, իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ Տույի «մարդկանցից» մեկը խնդիրներ է ունեցել Սիմոնյանի փոքր տղաներից` Հովոյի հետ, այդ օրն էլ գնացել են նրանց տուն, որպեսզի հաշտվեն։ Մինչ մյուս կողմը հաշտության ձեռք կմեկներ, նախկին պաշտոնյան հայհոյանքներով է ընդունել «հյուրերին», որտեղից էլ սկսվել է փոխհրաձգությունը։

Տղաներից Կենդանաբանական այգու նախկին փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանն առաջինը կրակում է Տույին եւ սպանում, որից հետո էլ մյուս կողմը սպանում է Արտուշ Սիմոնյանին. «Արտուշենք շատով են եղել, նաեւ պահակն է եղել, իսկ Տույենք 4 հոգով են եղել»։

Երկուսը տեղում մահանում են, իսկ վնասվածքներ ստացած անձանց տեղափոխում են հիվանդանոց։ 

Ճանապարհին մահանում է Տույի աջ ձեռքը` Կվաս մականունով։

Հիշեցնենք, որ Քանաքեռցի Տույի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու եւ ավելի անձի սպանությունը եւ ապօրինի զենք կրելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր