Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

15 նոյ 2021 11:37

Մնաց վեց ամիս...Մարդիկ հոգնել են «գող փիսո - քաչալ շուն» վիճակից

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները զրոյացվեցին շատ արագ և այլևս որևէ կերպով չեն արտացոլում, իրական քաղաքական պատկերը: Հանրային և քաղաքական տրամադրությունների առաջատարը անտարբերությունն է և անվստահությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը։ 


«Խորհրդարանական ընտրությունների արդյունքները զրոյացվեցին շատ արագ և այլևս որևէ կերպով չեն արտացոլում, իրական քաղաքական պատկերը: Հանրային և քաղաքական տրամադրությունների առաջատարը անտարբերությունն է և անվստահությունը
Այսօր, թե՛ ընդիմությունը և թե՛ հատկապես իշխանությունը ունեն քաղաքական լեգիտիմության դեֆիցիտ: Ընդիմության պարագայում ցավոք, իսկ այսպիսի անմեղսունակ իշխանության պարագայում օրինաչափորեն:


Վերջին ընտրական զարգացումները փաստում են, որ տեղական ընտրություններում ընտրողները գնում են ապաքաղաքական, իրենց հող ու ջրին կպած, իրենց դարդ ու ցավից տեղյակ, իշխանության թրի տակով չանցած, առաքինի մարդկանց և լավ վարչարարների հետևից:


Հենց այդ մարդիկ շատ լավ պատկերացնում և հասկանում են, որ ընդիմության կամ իշխանության հետ ասոցացումը վնասելու է իրենց, իսկ տեղական մակարդակում մայրաքաղաքային կուսակցականա-քաղաքականացումը որևէ օրհասական տեղական խնդիր չի լուծելու: Ավելին օրենքով պարտադրված քաղաքականացումից խուսափելու համար նրանք բուտաֆորիկ դաշինքներ են ստեղծում իրենց ազգանուններով: Ընտրությունը ձայն է և այստեղ հաղթում է նա, ով ճիշտ է հաշվում և ճիշտ է աշխատում: Երեկ տեղի ունեցած երեք խոշորացված համայնքներից երկուսում «լավ» է աշխատել «իշխանությունը», իսկ գրագետ և ճիշտ է աշխատել Կապանի քաղաքապետը:


Սա ցուցիչ է այն բանի, որ մարզերն ու քաղաքները, բնակավայրերն ու գյուղերը ապաքաղաքականանում, ապակենտրոնանում են մայրաքաղաքային քաղաքական դերակատարներից և դառնում են քաղաքականապես անտարբեր:


Սա սպասելի էր, ընդիմության պարագայում՝ մարդու, քաղաքացու, անձի հետ միջնորդավորված «սարի գլխից» կամ միտինգի հարթակից աշխատելու կամ բացառապես իրենց շահերով առաջնորդվող տեղական և քաղաքային «իշխանիկներին» շատ վստահելու, իսկ հիմա էլ իշխանության քաղաքական օրակարգին իր սեփական այլընտրանքային քաղաքական օրակարգը մրցակից և դիմադիր չդարձնելու երկար գործելաոճից հետո:


Իշխանության գործելաոճի պարագայում էլ սպասելի էր, որ սուտն ու կեղծիքը, ազգային, պետական, հանրային շահերի և պետության կազմաքանդման թաքուն գործելաոճը երկար թաքցնել հնարավոր չէր լինելու, իսկ հայկական պետության, հայ զինվորի, հայ մարդու ամենօրյա ռեժիմով պատվազրկումը երբեք չի ներվելու:


Ինքնապահպանման, դիմադրողականության շարժերը գնալով ավելի են մեծանալու բերելով իշխող ռեժիմի ապալեգիտիմացման: Միայն այդ ժամ իշխանությունը կդառնա դանդաղկոտ, իր քայլերը տաս անգամ հաշվարկող, թույլ և վախվորած, երևի կդադարի տառապել «նախկինացավով», քանի որ դա էլ է ժամանակի մեջ կորցնելու իր դեմոնիկ ազդեցության էֆֆեկտը: Արդյունքում նրանք կվերածվեն դասական ավտոկրատ իշխանության, ում միակ խնդիրը սեփական իշխանության պահպանումն է, հանուն սեփական անվտանգության: Այդպիսի ապալեգիտիմ իշխանությանը տապալումից նույնիսկ չի փրկի իր լեգալությունը: Այս ամենին պետք է դեռ հասնել, իսկ ժամանակը շատ սուղ է: Ցավոք հանրային պրոտեստի գեներացիայի սխալ մարտավարության որդեգրման պարագայում նույնիսկ շատ ժամանակը չի օգնելու:


Չի կարելի մարդկանց, եթե կուզեք ժողովրդին որևէ բանում մեղադրել հատկապես չվստահելու, չաջակցելու, փողոց դուրս չգալու մեջ: Մարդիկ միշտ ապաքաղաքական են լինում, երբ քաղաքական առաջարկը ունի խոտաններ, մարդիկ դառնում են և քաղաքական և գիտակից և գործուն, երբ նրանց հետ աշխատում են ճիշտ, ազնիվ, հողին կպած, իրենց և երկրի շահը ցույց տալով և մեր ժամանակներում գրագետ քաղաքական տեխնոլոգիաների կիրառմամբ տանում են գործողության, ճառ լսելու փոխարեն:
Քաղաքական գործողությունը սկսվում է անձնական օրինակով: Կազմաքանդվող երկրում բյուրոկրատ և ծայրահեղ հաշվարկող ընդիմությունը նույնքան անոմալիա է որքան անոմալիա է այդ երկիրը ավիրող փողոցածին և անդադար ռիսկի տանող իշխանությունը:
Մարդիկ հոգնել են քաղաքականությունից, քաղաքականացումից, կուսակցական պատկանելիությունից և կուսակցականացումից, բյուրոկրատացումից և պաթետիկ ընդիմախոսությունից, քաղաքական շահարկումներից, մի խոսքով «գող փիսո - քաչալ շուն» վիճակից, որովհետև դա անձամբ իրենց և փաստացի երկրին ոչինչ չի տալիս:




Մարդիկ հոգնել են իրենց հետ քաղաքական էլիտաների էլիտար աշխատանքից: Ընդ որում, թե հին և թե խոտանավոր նոր էլիտաներից:
Վեց ամսից լրանում է Փաշինյանին անվստահություն հայտնելու վետոի ժամկետը:


Մտածենք, պլանավորենք, աշխատենք, գործենք ճիշտ և շբվենք մարդկանց հետ ներքևից և խոնարհ, այլ ոչ թե վերևից մեղադրողի և պիտակավորողի դիրքերից: Խոսենք և առաջ տանենք բացառապես մեր ազգային, անվտանգային, հանրային շահը և ամենակարևորը դրանց լուծումներն ու առաջարկները անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական, ո՞ր բևեռը ի՞նչ կասի: Հիշեք կասի այն, ինչ կտեսնի և կհամակերպվի դրա հետ: Փաշինյան մերժելը արդեն հին քաղաքական թրենդ է, իսկ ո՞րն է առաջարկը: Հավատացեք մարդիկ առաջարկի են սպասում, այլընտրանքի են սպասում այլ ոչ թե պարբերական ընդիմախոսության և խրոնիկ դարձած անարդյունք մերժման:


P.S.Մերժվածը մերժված է, բայց,և՞:


Մնաց վեց ամիս...»,- գրել է Մարտիրոսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր