Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

02 հոկ 2019 18:05

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ դիվանբաշուն՝ ՍԴ նախագահին

-Բարև ալիսա:
 
-Բարև Նիկոլ, էս ինչու՞ ես ջղայնացած:
 
-Ոնց չջղայնանամ, կաթողիկոսի նամակն է ընկել ձեռքս, տես ինչ է գրում:
 
«Բարև պայծառափայլ և մեծարգո վարչապետ, աշխարհով մեկ սփռված հայերի հույս և հավատ, ես հայ ժողովրդի հոգևոր հովիվն եմ:
 
Մարտի 1-ի գազանություններից հետո, հազարավոր հոգևոր գառնուկներ արտագաղթեցին Հայաստանից և ես մեծ կորուստներ կրեցի: Փաստորեն բազմահազարանոց հոտս պակասեց և այն հոգևոր սնունդը, որ կուտակել էի նրանց համար դարձավ ժամկետանց և փչացավ:
 
Նույնիսկ աղանդավորները կես գնով չցանկացան օգտվել մեր կուտակած հոգևոր սնունդից:
Հայրենիքից փախած հոգևոր գառնուկներս, որ սփռված են աշխարհով մեկ՝ արդեն մեծացել են և այլևս օգտվում են այլ ժողովուրդների հոգևոր արոտավայրերից և չեն ցանկանում վերադառնալ հայրենիք ու ճաշակել հայրենիքի ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ պարգևած թավշյա հոգևոր սնունդը:
 
Փաստորեն ես էլ մարտի 1-ի տուժված եմ և ակնկալում եմ փող-հատուցում»:
 
-Ո՞նց, փող է ուզու՞մ: Նիկոլ, դու էլ նրան ասա, որ ինքը Սասունցի Դավիթն է, ինչքան գազան կար՝ մարդակերների ու աղանդավորների տեսքով, բերել խառնել էր գառներին:
 
-Ճիշտ ես ասում, էլ եհովայի վկա, էլ կյանքի խոսք, էլ մորմոն, էլ մասոն, էլ կաշառակեր կոռուպցիոներ, էլ գող փիսո, էլ քաչալ շուն….
 
-Բանը հասավ դիվանբաշուն: Նիկոլ, իսկ ինչու՞ չեք հոկտեմբերի 27-ի գործով որպես վկա ներգրավվում:
 
-Ալիսա, այդ օրն էլ կգա, թող մի գլխավոր դիվանբաշու հարցը լուծեմ:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 16

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր