Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

16 նոյ 2021 11:38

Տեսանյութ.Լարված իրավիճակ Բյուրականում. քաշքշուկ սկսվեց.Ոստիկանության սաղ բաժինը լցվել ա գյուղը, պարոն Փաշինյան գո՞հ ես քո արածից

Բյուրական համայնքում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գեւորգյանի:


Բնակիչները փորձեցին մտնել համայնքապետարանի շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, քաշքշուկ սկսվեց ոստիկանների ու բնակիչների միջեւ:


Քաղաքացիներից մի քանիը փորձում էին ուժով, հրելով մուտք գործել շենք, ոստիկանները մի կերպ կարողանում էին հետ հրել քաղաքացիներին:
Բյուրականի համայնքի ղեկավարի նպատակը սենց վերեւ սողոսկելն էր: Այս մասին, հայտարարեց բնակիչներից մեկը:


Նշենք, որ օրերս Բյուրական համայնքի ղեկավար ժամանակավոր պաշտոնակատար է նշաբնակվել Ռադիկ Գեւորգյանը, ով այդ համայնքի բնակիչ չէ, նրան չեն ճանաչում: Ոստիկանների ուղեկցությամբ նա մտավ համայնքապետարանի շենք:


Գյուղացիները փորձում էին թույլ չտալ, որ նա շենք մտնի, հրմշտոց սկսվեց ոստիկանների եւ բնակիչների միջեւ:


«Ամեն օր սենց է լինելու, իրենց ուզածը էս ա, մենք ժողովրավարական երկիր ենք: Էս ա մեր իշխանությունը, նայեք՝ ինչ է կատարվում, ոստիկանության լրիվ բաժինը լցվել է գյուղը, թող պարոն Փաշինյանը տեսնի՝ ինչ է կատարվում գյուղում: Պարոն Փաշինյան, գո՞հ ես քո արածից»,-ասաց բորբողքված գյուղացիներից մեկը:


Մեկ ուրիշն առաջարկեց փակել գյուղի ճանապարհը. «Թող ինքը նստի ստեղ, մենք գնում ենք ճանապարհները փակենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր