Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

16 նոյ 2021 13:14

Երբ տեսա այն տեսանյութը, որ սպաների, զինվորների նկատմամբ ինչպիսի վարքագիծ է դրսևորվում և դրան ոչ մի պատասխան չի տրվում,ոչ մի հայի սիրտ չի կարող չպայթի

Իշխանությունները պայքարում են ՀՀ պետականության դեմ։ ՀՀ սահմանները պահպանել չի նշանակում պատերազմել, դա նշանակում է՝ պետություն լինել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 


«Երբ տեսա այն տեսանյութը, որտեղ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների, սպաների, զինվորների նկատմամբ ինչպիսի վարքագիծ է դրսևորվում և դրան ոչ մի պատասխան չի տրվում, կներեք, բայց ոչ մի հայ չի կարող լինել մի իրավիճակում, որ սիրտը չպայթի։ Տեսնում ենք իշխանավորների, որոնք դրա մասին խոսում են այնպես, կարծես որևէ խնդիր չկա։ Տեսնում ենք ԱԱԾ-ի հայտարարություն, որից հարց է առաջանում՝ դա ՀՀ-ի՞ անունից է տարածվում, թե՞ ուրիշ երկրի անունից»,-նշեց պատգամավորը։


Վերջինս նկատեց՝ ինչ խնդիր բարձրաձայնվում է, խոսում են այլընտրանքային ճանապարհից։ Ստացվում է՝ մենք մեր հողերից հրաժարվում ենք, բայց հանուն ինչի՞։ Արամ Վարդևանյանը նշում է՝ Սահմանադրությունն ասում է, որ զինված ուժերը մեկ խնդիր ունի՝ ապահովել սահմանների անձեռնմխելիությունը։


«Այնտեղ գրված չէ, որ պետք է ապահովվի նահանջը, պետք է ապահովվի հայկական հողերն էյվազլիներ անվանելը։ Հակառակորդն այդ ամեն ինչին հղում է տալիս, օգտվում է դրանից։ Երեկ դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ՀՀ սահմաններ ապօրինի մուտք գործելու մասին քրեական գործ է հարուցվել։ Հարգելի դատախազություն, եթե այդ դեպքով քրեական գործ է հարուցվել, ո՞վ է ձերբակալվել, ովքե՞ր են այդ քրեական գործի մեղադրյալները, ու՞ր է Մնացական Մարտիրոսյանի կամ Արմեն Դանիելայնի դատական ակտը կալանավորելու մասին, թե՞ պարտադիր մարդու անունը պետք է Արթուր Սարգսյան լինի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր լինի, որ նոր կալանավորե՞ն»,-ասաց Արամ Վարդևանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր