Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է          Փետրվարի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին    

16 նոյ 2021 15:15

Մեր զինծառայողները հրաժարվել են լքել 2 մարտական հենակետերը, ինչից հետո էլ հրաձգություն է սկսվել, Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ

Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ կայքի` փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Հրաձգությունը շարունակվում է մինչև այս պահը:

Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր