Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 նոյ 2021 20:40

Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի ելույթը Անվտանգության խորհրդի նիստում

Այս պահին ընթանում է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ժամը 13-ի սահմանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արեւելյան սահմանի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ  հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել:

Հակառակորդի կենդանի ուժինհասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ»:

Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական, սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ ինքնիշխն տրածք: Միջազգային մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեռջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է, Ադրբեջանը եւ նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, անկախությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր