Ռուսները զարմացած են հայ պաշտոնյաների այս անփութությունից ու անտարբերությունից. «Հրապարակ»

Միայն երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «Դիմում ենք ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»։ Եվ ասաց, որ գրավոր ընթացակարգով պաշտոնապես կդիմեն։ Սակայն խնդիրն անգամ պաշտոնապես` որպես պետությանը դիմելը չէ, այլ Հայաստանում եւ Արցախում տեղակայված ռուսական զորամիավորումների հետ տարրական համագործակցությունը:
Մինչեւ վերջերս թե՛ Արցախում, թե՛ Սյունիքի սահմանային գոտում ցանկացած միջադեպի ժամանակ, անգամ երբ ադրբեջանցիները մի ոչխար են առեւանգել հայ գյուղացուց, հայկական կողմը կապ է հաստատել ռուսական խաղաղապահների ղեկավարության հետ եւ փորձել է հնարավորինս արագ եւ անկորուստ շտկել իրավիճակը։ Ինչ-որ պահից այդ համագործակցությունը դադարել է, եւ ռուսներին այլեւս չեն դիմել: Մենք տեղեկացանք, որ ռուսները զարմացած են հայ պաշտոնյաների այս անփութությունից ու անտարբերությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում