Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

17 նոյ 2021 18:00

Ի՞նչն է խանգարում ՀՀ բանակին՝ սեփական հրետանիի միջոցով ոչնչացնել ադրբեջանցիների կողմից գրավված 2 բարձունքները, չէ որ կան ռումբեր, զինամթերք՝ չափից ավելին

Պուտինը, Շոյգուն, ՀԱՊԿ-ը՝ այս ամենը հասկանալի է։ Բայց ի՞նչն է խանգարում Հայաստանի բանակին ոչնչացնել ադրբեջանցիների կողմից գրավված երկու բարձունքները՝ հրետանիի, և ի վերջո, ավիացիայի միջոցով։ Ադրբեջանական հետևակի նկատմամբ կիրառել «Գրադ»-, «Սմերչ», «Ուրագան»։ Կազմակերպել սովորական ռմբակոծություն, քանի դեռ հակառակորդն այնտեղ ամրաշինական գոտիներ չի ստեղծել և ծանր տեխնիկա չի տեղափոխել։ Նման հրապարակմամբ է հանդես եկել WarGonzo տելեգրամյան  ալիքը։

«Չէ որ կան ռումբեր, զինամթերք՝ չափից ավելին։ Վերցրեք եւ աշխատեք:

Չէ որ խոսքը չի վերաբերում Արցախի Հադրութի շրջանի ազատագրմանը, որի մակերեսը կազմում է մի քանի հազար քառակուսի կիլոմետր։ Սրանք ընդամենը երկու բարձունքներ են, որոնց վրա ընդամենը մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորներ են։ Թեև նրանք լավ պատրաստված են, բայց նաև Հայաստանում կան հատուկ նշանակության ջոկատներ, ի վերջո կան մի քանի համալրված բանակային կորպուսներ, և դրանցից առնվազն երկուսը տեղակայված են բառացիորեն կողք կողքի։

Այո, դիրքերում գտնվող տղաները սուպերհերոսներ չեն, սովորական ժամկետային զինծառայողներ են եւ, արդյունքում, իրական զոհերի թվում հենց իրենք են: Իսկ որտե՞ղ են պայմանագրային աշխատողները, որտե՞ղ են մասնագետները: Եթե ես չեմ սխալվում նախորդ պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացրել են, քանի որ նա երկու բարձունք է տվել Ադրբեջանի ԶՈՒ-ին մի քանի օր առաջ նույն Սյունիքում։

Նոր նախարարը, ըստ տրամաբանության, նշանակվել է իրավիճակը շտկելու համար, ճի՞շտ է։ Ուրեմն ինչու նա չի տալիս «ֆաս» հրամանը իր մեծաքանակ բանակին, որի բյուջեն, եթե հավատանք բաց աղբյուրներին, կազմում է ավելի քան 700 մլն դոլար։ Թե՞ նրան էլ վաղը կհանեն։

Ինչո ՞ւ ամբողջ բանակի և ողջ Հայաստանի համար պետք է գործեն դժբախտ ժամկետային տղաները, այլ ոչ թե նրանք, ովքեր տարիներ շարունակ աշխատավարձ են ստանում և գնում են ուսումնառության: Ինչո՞ւ այդ տղաները պետք է գերի ընկնեն։ Ինչո՞ւ սպաներ չկան նրանց հետ, ովքեր իրենց վրա կրակը վերցնելու և հարձակվող թուրքերին փոշիացնելու խիզախություն ունեն» - նշում է WarGonzo-ն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր