Խոսքը գնում է 150-160 գերու մասին...Մառախուղը ցրվելուց հետո պարզվել է՝ մոտավորապես 60 տղա չկա. Մարինա Խաչատրյան

Նա նաև նշեց, որ տեղեկատվություն ունի, դեռևս ճշտման փուլում է, մոտավորապես 100 գերի է ունեցել հայկական կողմը, նոր էլ տեղեկացրեցին, որ մառախուղը ցրվելուց հետո պարզվել է՝ մոտավորապես 60 տղա չկա։
«Խոսքը գնում է 150-160 գերու մասին։ Պահանջում եմ պատկան կառույցներին հայտարարությամբ հանդես գան՝ քանի գերի ունենք, քանի գերի ենք վերցրել, քանի վիրավոր տղա ունենք»,- ասաց Մ.Խաչատրյանը։