Տեսանյութ.Ոստիկանները հնարավոր զինված բախում են կանխել․Քրեական հեղինակություն համարվող մի քանի զինված անձինք պատրաստվում էին պարզաբանումների համար հանդիպել

«Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ նոյեմբերի 16-ին, ժամը 18,15-ի սահմաններում, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողները մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում հայտնաբերեցին ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք տղամարդու՝ 35, 37 և 39 տարեկան, երեքն էլ Երևանի բնակիչ։
Խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով։ 37-ամյա տղամարդը, ում մոտից հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերքը, ձերբակալվել է։
«Տոյոտան» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են»։