Մարտի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մենք չենք հանձնվի, քանի դեռ դուք չեք զղջացել այս սխալ հաշվարկի համար․ Լարիջանին՝ Թրամփին       Մենք չենք հրաժարվի նահատակների արյան համար վրեժխնդրությունից    

17 նոյ 2021 13:45

Տեսանյութ.Երեկ զոհված հայ զինծառայողների մարմինները գտնվում են ադրբեջանցիների գրաված տարածքներում,չեն կարողանում դուրս հանել առաջնագծից

Երեկ մարտական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները չեն կարողանում դուրս հանել առաջնագծից։


Այս մասին հայտնում է «Wargonzo»-ն՝ հղում կատարելով Սյունիքի ռազմաճակատում գտնվող իր աղբյուրներին։


Նախագծի աղբյուրները հայտնում են, որ 24 անհետ կորածների թվում կարող են լինել նաև զոհվածներ, որոնց մարմինները գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-երի վերահսկողության ներքո անցած տարածքում, մարմինները պարզապես հասանելի չեն։


Նախագծի խումբը հասել է սահմանամերձ Իշխանասար գյուղ, որի մոտ երեկ մարտական գործողություններ էին ընթանում, որի ընթացքում ադրբեջանցիները, պաշտոնական տվյալներով, առնվազն երկու դիրք վերցրել են։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր