ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 նոյ 2021 16:01

Բայրամովը կրկին մեղադրեց Հայաստանին՝Երևանի կողմից Բաքվի դեմ հնչեցված տարածքային պահանջները շատ վտանգավոր հայտարարություններ են

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հանդեպ՝ հայտարարելով, որ «Հայաստանի տարածքային պահանջատիրության քաղաքականությունը խնդիրներ ու ավերածություններ է բերել»։


«Երևանի կողմից Բաքվի դեմ հնչեցված տարածքային պահանջները շատ վտանգավոր հայտարարություններ են։ Հայ քաղաքական գործիչները պետք է ավելի մտածված և պատասխանատու գործեն։ Վերլուծելով անցած 30 տարիների գործընթացները՝ պարզ է դառնում, թե որքան խնդիրներ ու ավերածություններ է բերել Հայաստանին հարևան երկրներին տարածքային պահանջատիրության քաղաքականությունը։ Սա գիտակցում է նաև Հայաստանը։ Հուսով եմ, որ Երևանն ապագայի համար ճիշտ հետևություններ կանի»,֊ Anadolu-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։


 
 
Նա պնդել է, որ սահմանին լարվածության նվազման հասնելու համար անհրաժեշտ է լուծել սահմանազատման խնդիրը, ստեղծել համատեղ հանձնաժողով և սկսել սահմանազատման գործընթացը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքով։


«Անկարայի և Բաքվի խաղաղ կոչերին պատասխանելը Երևանի խնդիրն է։ Հույս ունենք, որ հայկական կողմը ճիշտ ընտրություն կկատարի»,- ասել է Բայրամովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր