Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

18 նոյ 2021 13:18

Պուտինի հրահանգով Աֆղանստանից տարհանվում են ՌԴ, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ

ՌԴ պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ներկա պահին երեք Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ հումանիտար օգնություն են հասցրել Քաբուլի օդանավակայան և իրականանում են տարհանվող քաղաքացիների  տեղավորումը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:


Աֆղանստանի մայրաքաղաք է ուղարկվել 108 տոննա հումանիտար օգնություն:


Գերատեսչությունից հավելել են, որ Ռուսաստանի քաղաքացիներից բացի տարհանվում են նաև Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Յուրաքանչյուր օդանավում գտնվում են բժշկա-սանիտարական հաշվարկներ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով:


Նախորդ զանգվախծային տարհանումն իրականացվել է օգոստոսին: Այն ժամանակ ռուս զինվորականները հայրենիք էին տեղափոխել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի 400 քաղաքացու:


Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել օգոստոսին՝ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբանն» ավելի ուշ հայտնել է երկրի նոր կառավարության կազմը, որն անցել է աշխատանքի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր